Նախընտրական քարոզչության շրջանում Փաշինյանը հանրահավաքներին գնում էր մուրճով ու սպառնում էր հարկ եղած դեպքում մուրճը իջեցնել իր հակառակորդների գլխին։ Իսկ ովքե՞ր են հակառակորդները: Փաշինյանը ուղիղ հայտարարում էր, որ Հայաստանում ընթանում է դասակարգային պայքար, եւ ճնշված դասակարգի վրեժը ինքն է լուծելու՝ հակառակորդները «ժողովրդին թալանողներն» են, բնականաբար։
Հավանաբար՝ դասակարգային պայքարի տակ պետք է հասկանալ չունեւոր, շատ դեպքերում աղքատության եզրին եւ դրանից ցածր նշաձողում գտնվող զանգվածներին, որոնք Փաշինյանի մեջ տեսնում են միջին խավին ու փոքրաթիվ մեծահարուստներին պատժող բռունցքի, որի ձեռնափի մեջ մուրճն է։
Վերջին երեսուն տարում ՀՀ-ում ամենահրատապ խնդիրներից մեկը սոցիալական անարդարության՝ «թալանի», «անարդարացի սեփականաշնորհման», «կոռուպցիայի» թեմաներն են։ Հանրության մի ստվար զանգված սոցիալական վրեժի ու իր վատ կյանքի համար մեղավորներ է փնտրում, դա նաեւ իրենց վիճակի համար ինքնարդարացում է, որն ունի սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներ։ Սոցիալական դեմագոգիան գործող իշխանության քարոզչության առանցքն է ու բացարձակապես կարեւոր չէ, որ ՔՊ-ն իր նախընտրական ցուցակում, ի տարբերություն ընդդիմության, ընդգրկել էր իրական օլիգարխների ու դասական «թալանչիների»։
Բնական է, որ եթե Հայաստանում սկսվի սեփականության վերաբաշխման գործընթաց, դա կլինի գուցե վերջին հարվածը տնտեսությանը եւ կունենա ծանր հետեւանքներ առաջին հերթին գործող կառավարության համար, սակայն պոպուլիզմն ու դեմագոգիան գործող իշխանությանը թույլ տվեցին վերարտադրվել։ Իսկ թե ինչ կլինի հետո՝ դա արդեն ժամանակի հարց է՝ գործող իշխանությունն ապրում է օրվա ռեժիմով։
Կարդացեք նաև
Դասակարգային պայքար, բնականաբար, Հայաստանում չի լինի, սակայն կհաստատվի այնպիսի «արդարություն», որը քարը քարին չի թողնի։ Եթե, իհարկե, Փաշինյանի մուրճն իր չափը չիմանա:
Հոդվածն ամբողջությամբ՝ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի «Հայացք Երևանից» պարբերականում