Ֆրանսիան ողջունել է Ադրբեջանի կողմից 15 հայ գերիների ազատ արձակումը ականապատ տարածքների քարտեզների դիմաց: Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:
«Ֆրանսիան ողջունում է Ադրբեջանի կողմից ձերբակալված 15 Հայաստանի քաղաքացիների ազատ արձակումը, ինչպես նաև Հայաստանի կողմից Ֆիզուլիի և Զանգելանի շրջանների ականապատ տարածքների քարտեզներն Ադրբեջանին տրամադրելը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ֆրանսիայի ԱԳՆ-ն կարծում է, որ «այդ փոխանակությունը, ինչպես և նախորդը, որը տեղի էր ունեցել հունիսի 11-ին, կարևոր քայլ էր լարվածության թուլացման և կողմերի միջև վստահության վերականգնման ճանապարհին»:
«Ֆրանսիան կոչ է անում կատարել 2020թ. նոյեմբերի 9-ին ստանձնած պարտավորությունները, այդ թվում վերադարձ բովանդակային երկխոսության, պահվող բոլոր հայ գերիների ազատ արձակում,- ընդգծել են գերատեսչությունից:- Մինսկի խմբի իր գործընկերների հետ Ֆրանսիան կոչ է անում շարունակել այդ դրական դինամիկան և վերահաստատում է իր պատրաստակամությունը նպաստել Կովկասում երկարաժամկետ խաղաղությանը»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ