Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախկինաֆոբիայի» գործոնը մեծ դերակատարություն ունեցավ ընտրություններում. «Փաստ»

Հուլիս 06,2021 10:37

Նույն կերպ այս թեզերը գեներացվեցին նաև կապիտուլյացիան արդարացնելու համար՝ այն համատեքստում այն լույսի ներքո, թե Նիկոլը մեղք չունի պարտության հարցում, քանի որ «նախկիններն» արդեն համաձայնություն էին տվել կամ ստորագրել էին փաստաթղթեր, որ հողերը պետք է հանձնել, այսինքն՝ նախկիններն արդեն հանձնել էին։ Համաձայն ենք՝ ավելի մեծ հիմարություն դժվար է մտածել: Սակայն, ուզենք թե չուզենք, մեր հասարակության մեջ կա մի ստվար զանգված, որ ոչ միայն հաճույքով հավատում է այդ կարգի ապուշություններին, այլև ժողովրդական ֆոլկլյորի հանգվույն ճոխացնում ու խորացնում է թեման: Օրինակ՝ Նիկոլին գողացել են ու զենքի սպառնալիքի ներքո ստիպել են ստորագրել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Գերիներին Քոչարյանն իր «պադվալում» է պահում: Ու նման լիքը ուրիշ բաներ՝ շրիշակից ցածր, ապշեցնելու աստիճան դատարկ ու անհեթեթ, բայց… Որպես, կանոն, նման դատարկախոսություններն ու ասեկոսեներն ավելի դյուրին են ընկալվում որոշակի շերտի մարդկանց կողմից, քան, ասենք, փաստերի հիման վրա լուրջ վերլուծությունը։

Ընդ որում, որքան թեզն անհավանական է, այնքան հավատացողների քանակը մեծ է: Այդպես աշխատել են միշտ, ճոխացրել ու բազմապատկել նույն «նախկինների»՝ առանց այդ էլ ոչ քիչ թերություններն ու սխալները, հասցրել միֆականության, լեգենդի աստիճանի: Ուստի զարմանալի չէ, որ «նախկինների» վերադարձի հետ կապված վախի կամ «նախկինաֆոբիայի» գործոնը մեծ դերակատարություն ունեցավ այս ընտրություններում, առավել ևս, որ ընտրություններին մասնակցում էին ՀՀ նախկին երեք նախագահները։ Արդյունքում, շատերը, «նախկինների» վերադարձի հեռանկարից սարսափած՝ ակամա գործեցին այնպիսի ծայրահեղացված պատկերացումների ներքո, թե՝ «թեկուզ թուրքը մեզ կոտորի, բայց հանկարծ նախկինները հետ չգան»։ Ու երկրորդական դարձան երկրի անվտանգության խնդիրը, փլուզված տնտեսությունը, կորսված Արցախը, հազարավոր զոհերը…

Ընտրությունների այսպիսի արդյունքներ ունենալու հարցում մեծ ազդեցություն են ունեցել նաև ատելության, թշնամանքի գեներացումը, հասարակության բևեռացված վիճակը, սոցիալական և հասարակական խնդիրները։ Էլի մի շարք գործոններ: Բայց, ինչպես ասում են, այդ մասին՝ հաջորդ դասին: Կփորձենք ժամանակի հետ առավել մանրամասն հասկանալ նման խայտառակ ընտրությունների, ավելի ստույգ՝ նման կործանարար արդյունքների այլ պատճառներ ևս, որպեսզի ապագայում կարելի լինի խուսափել նման փորձանքներից…

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031