Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաչատուրով չի լինելու փոխարինողը». Մովսես Հակոբյան. «Հրապարակ»

Հուլիս 06,2021 10:22

 ՊՆ-ն որոշել է չերկարացնել 3-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի հետ պայմանագիրը։ Սա՝ այն պարագայում, որ մենք պատերազմում սոսկալի կորուստներ ենք ունեցել՝ փորձառու հրամանատարներ են զոհվել, եւ կադրային զինվորականների պակասն այսօր առավել քան զգալի է։ Մանավանդ՝ բանակը վերականգնելու, նորից հզորացնելու հարցն օրախնդիր է, եւ ամեն մի փորձված զինվորական, պարզ ասած, քաշով մեկ ոսկի պետք է արժենար։

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ եւ նախկին ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը մեր հարցին, թե ինչ կարող է ասել գեներալ Գրիգորի Խաչատուրովի մասին, ինչպիսի զինվորական է նա, կարճ ասաց․ «Համարձակ հրամանատար էր»։

– Խաչատուրովի հեռացումը մե՞ծ հարված կլինի մեր բանակի համար։

– Այո, բանակին, իհարկե, վնաս կտա։

– Իսկ փոխարինողներ կգտնվե՞ն, ի՞նչ եք կարծում՝ Խաչատուրովի նման գեներալներ շա՞տ կան մեր բանակում։

– Փոխարինող կլինի, բայց կարծում եմ՝ Խաչատուրովը մնում է Խաչատուրով։ Խաչատուրով չի լինելու փոխարինողը։

– Նրա սխրանքների մասին շատերն են խոսում, Դուք որեւէ բան կարո՞ղ եք հիշել՝ աշխատել եք նրա հետ։

– Իմ հրամանատարության ժամանակ չի եղել, որեւէ բան չեմ կարող ասել, բայց իմ ղեկավարության ժամանակ ինքն առանձնացել է որպես համարձակ հրամանատար։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031