Իրանագետ Տիգրան Դավուդյանի ֆեյսբուքյան գրառումը
Իրանի «Ջոմհուրի Էսլամի» օրաթերթի այսօրվա խմբագրականից հատված․ «Հայաստանում պատվաստվել ցանկացողների լուրը, մեր պատկան պատասխանատուների ճակատը պետք է ամոթի քրտինքով պարուրեր։
Իրանի գիտական հնարավորությունները և անցյալը էնքան հզոր են, որ Հայաստանը չպետք է հաշվի գար, բայց մարդիկ 15 ժամ պատվաստման հերթում սպասելուց հետո, ձեռնունայն տուն են վերադառնում, իսկ Հայաստանում անվճար պատվաստում ստանալու պայմաններ կան և Հայաստան ճամփորդել ցանկացողների հեղեղ է գոյացել։
Դեպի Երևան ավելացել են ավիաթռիչքները և ավտոբուսի երթերը, մեծ հերթեր կան։
Մեր հնարավորություններից ելնելով՝ մենք պետք է օգնության ձեռք մեկնեինք մեր հարևաններին, բայց արի ու տես, ցավոք, հակառակ պատկերն է։
Կարդացեք նաև
Ապիկար պատասխանատուները լուրջ գործով զբաղվելու փոխարեն, սին քարոզչությամբ են զբաղված»: