Լրահոս
Օրվա լրահոսը

Կգա մի պահ՝ երկրաչափական պրոգրեսիայով կաճի. Հայաստանում կորոնավիրուսի վերարտադրման ցուցանիշն աճ է գրանցել. «Ժողովուրդ»

Հուլիս 06,2021 09:07

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերն ամեն 7 օրը մեկ կկրկնապատկվեն: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը:

«Մեզ մոտ վիրուսի վերարտադրման ցուցանիշն աստիճանաբար աճ է գրանցել, այսինքն՝ եկել էր մի պահ, որ վիրուսի վերարտադրման ցուցանիշը մեր երկրում 0.3-ից մինչեւ 0.4 էր, եւ այն գրեթե չէր տարածվում, հարաբերական հանգիստ վիճակ էր: Բայց այսօր արդեն 1.3 է, արդեն՝ 1.29, իսկ սա նշանակում է, որ յուրաքանչյուր անձ առնվազն երկրորդ մարդուն պետք է վարակի. այ սա նշանակում է, որ արդեն տարածվում է:

Եւ թվերի վրա էլ ենք մենք տեսնում. պահ էր եկել, որ 0.4-0.5 վերարտադրման ցուցանիշի դեպքում մեր դեպքերի քանակն իջել էր օրական մինչեւ 40-50, բայց այսօր արդեն այդ դեպքերի թիվը 100-ից բարձր է: Այսպես դեռ աննկատ ձեւով աճը կտեսնենք, բայց կգա մի պահ, եւ երկրաչափական պրոգրեսիայով ինքը կաճի, եւ ամեն 7 օրը մեկ մեր դեպքերը կկրկնապատկվեն»,- բացատրեց մասնագետը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031