Լրահոս
Օրվա լրահոսը

Ցավոք, անկախացումից ի վեր Հայաստանի Հանրապետությունն այսօր ապրում է իր ծանրագույն ժամանակաշրջանը. «Ժողովրդավարական համախմբում»

Հուլիս 05,2021 16:18

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության հայտարարությունը Սահմանադրության օրվա վերաբերյալ

Սիրելի հայրենակիցներ,

Հայաստանի Հանրապետությունն այսօր նշում է Սահմանադրության օրը։ Սահմանադրությունը հզոր պետության, անկախ հայրենիքի, առողջ և կենսունակ հասարակության իրավական հենքն է, որի երաշխավորմանը պետք է ուղղված լինեն յուրաքանչյուրիս ջանքերը։

Ցավոք, անկախացումից ի վեր Հայաստանի Հանրապետությունն այսօր ապրում է իր ծանրագույն ժամանակաշրջանը՝ Արցախի մեծ մասի օկուպացում, ՀՀ ինքնիշխանության նվազագույն մակարդակ, սահմանադրականության երաշխավորման անկարողություն, անվտանգային համակարգի բացակայություն, խախտված տարածքային ամբողջականություն, բևեռացված հասարակություն, ապագայի տեսլականի բացակայություն, ինքնության ճգնաժամ և արտաքին թշնամու կերպարին փոխարինած ներքին թշնամու կերպարի ամրապնդում։ Սակայն շատ կարևոր է, որ յուրաքանչյուրիս գործունեությունը չսահմանափակվի միայն իրականության ցավալի «ախտորոշմամբ», այլ ուղղված լինի ռազմավարական ապագային, որի հիմքում ընկած կլինեն ազգային պետության ձևավորումը, Արցախի օկուպացված տարածքների վերադարձը, հոգևոր անվտանգությունը և սահմանադրականության երաշխավորումը։

Շնորհավոր Սահմանադրության օրը։

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031