Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ինչպես քաղցր սիմֆոնիա վայելել Երեւանում

Հուլիս 05,2021 15:00

Ֆրանսիան ոչ միայն նորաձեւության, բույրի, այլև համի հայրենիքն է: Եվ պատահական չէ, որ դեռ 2010 թվականին ֆրանսիական խոհանոցը, կամ ճիշտ ձեւակերպմամբ՝ «ֆրանսիացիների գաստրոնոմիական ճաշը»՝ իր ողջ արարողակարգով, ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:


«Փարիզ բրեստի» նուրբ համը շատերն են վայելել, այն ֆրանսիական ամենահայտնի դեսերտներից է, հեղինակն էլ ֆրանսիացի հրուշակագործ Լուի Դյուրանդն է։

Այս նրբահամ դեսերտը Դյուրանդը ստեղծել է 1910 թ., անունն ընտրելիս էլ երկար չի տատանվել՝ «Փարիզ բրեստ», քանի որ այդ ժամանակ իր հրուշակարանի մոտակայքում անցկացվում էր Փարիզ-Բրեստ-Փարիզ ամենամյա հեծանվավազքը։
«Փարիզ բրեստի» և այլ ճանաչված ու սիրված աղանդերի հետաքրքիր նախապատմությունները օրերս SEASONS SWEETLAND-ում հատուկ ԶԼՄ ներկայացուցիչների ու բլոգերների համար կազմակերպված համտես-երեկոյի ընթացքում ներկայացրեց «Երեմյան Փրոջեքթս» ընկերության շեֆ-հրուշակագործ Անահիտ Միքայելյանը։

Լրագրողները համտեսեցին նաև միլֆեյ, կարամելով էկլեր, կրեպ-տորթ, բելգիական շոկոլադի հումքով պատրաստված տարատեսակ բոնբոններ: Անահիտ Միքայելյանը նաեւ ծանոթացրեց հեղինակային հրուշակեղենին:

 

 

Շեֆ հրուշակագործից տեղեկացանք, որ առաջին մասնագիտությամբ դաշնակահար է, ու իր ստեղծած հրուշակեղենն էլ յուրատեսակ «քաղցր սիմֆոնիա» է:

«Հրուշակեղենը պետք է լինի ոչ միայն համեղ, այլև երաժշտության պես հույզեր և հաճելի զգացողություններ արթնացնի։ Ինչպես ամեն երաժիշտ ցանկացած ստեղծագործություն ներկայացնում է յուրովի, այնպես էլ ամեն հրուշակագործ բոլորին հայտնի թխվածքները պատրաստում է իր ձեռագրով։ Մենք, օրինակ, փորձում ենք թխվածքի բաղադրատոմսը ոչ թե ամբողջությամբ փոփոխել, այլ ստանալ մեր տարածաշրջանում ընդունված, հյուրերի և բնակիչների համար հաճելի համը»,-ասում է Անահիտը։

Ի պատասխան մեր կես կատակ-կես լուրջ հարցի` կարելի՞ է դեսերտների հարցում լինել ոչ ժուժկալ ու չգիրանալ, Անահիտ Միքայելյանը պատասխանում է, որ կինն ինքն է որոշում` կամ գայթակղվել ու նուրբ դեսերտներ վայելել, կամ զսպել իրեն ու չգիրանալ: «Սիրով կերեք ու մի գիրացեք, բայց նաեւ հիշեք, որ քիչ կալորիականությամբ թխվածք չկա»,-հավելեց նա:

Անահիտ Միքայելյանն իր երազանքն իրականացած է համարում, քանի որ շատ վաղուց ուզում էր շոկոլադով արարել:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031