Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլոր նախաձեռնությունների, արարքների հիմքում պետք է լինեն իրավունքի գերակայությունն ու մարդու իրավունքները: Ցանկացած այլ բան անընդունելի է, պարզապես անկեղծ չէ. Արման Թաթոյան

Հուլիս 05,2021 14:04

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը

Հանրային իշխանության սահմանափակումների իրական թելադրողները ձեր իրավունքներն ու ազատություններն են:

Հանրային իշխանության պաշտոնյաները պարտավոր են ղեկավարվել ձեր առօրյա հոգսերի օրակարգով, հարգել և պաշտպանել ձեր իրավունքներն ու ազատությունները:

Նրանց բոլոր նախաձեռնությունների, արարքների հիմքում պետք է լինեն իրավունքի գերակայությունն ու մարդու իրավունքները: Ցանկացած այլ բան անընդունելի է, պարզապես անկեղծ չէ:

Հենց այս իրական արժեքներն է ամրագրել ՀՀ Սահմանադրությունը` մեր երկրի Մայր օրենքը: Այդ արժեքները մեր ամուր պետականության հիմքերից են:

Շնորհավորում եմ հուլիսի 5-ի՝ Սահմանադրության օրվա առիթով:

Արման ԹԱԹՈՅԱՆ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031