ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐԴՀՐԴԱՆՇԱՆՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԹՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՏԵՂԻ ՉԻ ՈՒՆԵՆԱ
Սփյուռքում և Արցախում ապրող հայրենակիցներ, շնորհավորում ենք ՀՀ սահմանադրության և պետական խորհրդանշանների օրվա կապակցությամբ:
Հայտնում ենք, որ այս տարի ՀՀ պետական խորհրդանշաններին նվիրված ավանդական տոնական քայլերթը, տեղի չի ունենա:
Տոնը տարիներ շարունակ իր ջերմ ընդունելության է արժանացել և բացի լոկ տոնական տրամադրություն հաղորդելուց, այն հասարակության մեջ արմատապես ձևավորել է խորը հարգանք և գիտակցում պետականության նկատմամբ՝ հայրենասիրական բարձր ոգեղենություն հաղորդել սերունդներին:
Կարդացեք նաև
Ամենայն հարգանք ու մեծագույն խոնարհում ունենալով 2020թ. արցախյան 44-օրյա պատերազմում զոհված մեր հերոսների հիշատակին, այս տարի հուլիսի 5-ին նախատեսված տոնական միջոցառումները տեղի չեն ունենա: Հիմնադրամը շարունակում է իրականացնել իր գործունեությունը պետական խորհրդանշանների հանրահռչակման այլ ծրագրեր իրականացնելով:
Ամեն տարի, սկսած 2010 թվականից, հուլիսի 5-ին, «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի կողմից կազմակերպվել և իրականացվել են ՀՀ Սահմանադրության և պետական խորհրդանշանների օրվան նվիրված տոնական միջոցառումներ, ինչը հանրության շրջանում տարածել է ՀՀ պետական խորհրդանշանների ճանաչման և արժևորման գաղափարախոսությունը:
Պավել ՍԱՐԳՍՅԱՆ
«Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման
հիմնադրամի գլխավոր տնօրեն
Լուսանկարը՝ Անդրանիկի