Լրահոս
Օրվա լրահոսը

Կուզենայի տոնել Սահմանադրության օրը, բայց ի՞նչ սրտով. պետության ողնաշարը սկսվեց սղոցվել հենց այն պահից, երբ կեղծվեց հանրաքվեն. Ռուբեն Հակոբյան

Հուլիս 05,2021 13:26

Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը

Ի՞նչ սրտով շնորհավորել…

Եղել եմ Սահմանադրական ժամանակավոր հանձնաժողովի անդամ եւ ԳԽ-ում նախագծերը քննարկելիս հանդես եմ եկել հատուկ կարծիքով։ Տեսել եմ այդ խոհանոցում կատարվող բոլոր հանցագործությունները…

Կարծիքս՝ մեր պետության ողնաշարը սկսվեց սղոցվել հենց այն պահից, երբ կեղծվեց հանրաքվեն։ Քվորումն ապահովելու համար նույնիսկ երկու ժամով երկարաձգեցին քվեարկություն ժամանակը, ինչը հակաօրինական էր։ Կեղծելու համար ընտրված գործիքը Գագիկ Ջհանգիրյանն էր, որը բոլոր ժամանակների համար որպես կեղծելու անհաս գագաթ անզուգական վիրտուոզ է։ Լալահառաչում են, թե Մայր օրենքը չդարձավ տոն քաղաքացու համար… Անկեղծ կուզենայի այսօր տոնել Սահմանադրության օրը, բայց ի՞նչ սրտով, երբ տեսել եմ այդ հանցագործությունը, պայքարել եմ այդ սրիկայության դեմ եւ… պատժվել։

Ավելի քան վստահ եմ, եթե 95-96թթ. աննախադեպ չկեղծվեին հանրաքվեն ու համապետական ընտրությունները եւ բոլոր ժամանակների համար չձեւակերպվեր՝ եթե ընդդիմությունը 100% ձայն հավաքի, միեւնույն է՝ նրան իշխանություն տվող չկա, մենք այսօր, իսկապես, կունենայինք քաղաքացու քվեով ձեւավորված իշխանություն եւ կշնորհավորեինք միմյանց։

Այսօր միայն «շնորհավորանքի» են արժանի Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ԲԴԽ նախագահի պաշտոնին տիրացած (ճակատագրի ինչպիսի հեգնանք պետության հանդեպ) վիրտուոզ կեղծարարը։

Համտեսեք՝ ՇԸ՜-ՆՈ՜Ր-ՀԱ՜-ՎՈ՜Ր…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031