ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԳՈՀԱՐ ԵՎ ԳԵՎՈՐԳ ԲԵԺԱՆՅԱՆՆԵՐԻՆ ԾՆՈՂԱԿԱՆ ՓԱՌՔԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը.
Ընտանիքի կայացման և ամրապնդման գործում ունեցած ավանդի, տասներեք զավակ խնամելու և դաստիարակելու, նրանց ֆիզիկական և բարոյական զարգացումն ապահովելու համար Գոհար և Գևորգ ԲԵԺԱՆՅԱՆՆԵՐԻՆ պարգևատրել Ծնողական փառքի մեդալով:
2021-07-05