ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Վ. Ի. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՇԻՆԱՐԱՐԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը.
Շինարարության բնագավառում ունեցած նշանակալի վաստակի համար Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարական արտադրության տեխնոլոգիայի և կազմակերպման ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդգես Իգիթի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր շինարարի պատվավոր կոչում:
Կարդացեք նաև
2021-07-05