Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս նշել հուլիսի 5-ը՝ պերմանենտ ոտնահարվող սահմանադրության պայմաններում. Արտակ Զաքարյան

Հուլիս 05,2021 12:08

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել է. «Կար ժամանակ, երբ ունեինք պետություն, և սահմանադրության օրը խորհուրդ ուներ, իմաստ ուներ նշել և արժևորել։ Որովհետև, այն հայոց պետականության կայացման ազդարարներից, հիմնասյուներից մեկն էր։ 2018թ-ից հետո, հուլիսի 5-ը վերածվել է սովորական օրացուցային ձևականության։

1975թ. հունիսի 1-ին տեղի ունեցած մի շատ սովորական իրադարձություն, արդեն երեք տարուց ավելի է խժռում, ավիրում, կործանում է հայ ժողովրդի համար կարևորագույն, թանկ և նվիրական բոլոր տոներն ու հիշատակի օրերը։ Դատեք ինքներդ։

Ինչպե՞ս նշել հուլիսի 5-ը՝ պերմանենտ ոտնահարվող սահմանադրության պայմաններում։

Ինչպե՞ս նշել սեպտեմբերի 21-ը՝ օկուպացված սահմաններով։

Ինչպե՞ս նշել հունվարի 28-ը, երբ բանակից մնացել է միայն какой-нибудь պաշտպանության նախարար ու ԳՇ պետ, իսկ քո երկրի անվտանգության երաշխավորը ռուսական տրիկալորն է։

Ինչպե՞ս նշել մայիսի 9-ը, երբ այդ օրը ամենաշատն ես հայհոյում կապիտուլյանտին ու նրա աջակիցներին՝ վաճառված հաղթանակի ու կորսված հայրենիքի համար։

Ինչպես նշել մայիսի 28-ը (առաջին Հանրապետության օրը) երբ ՀՀ երրորդ հանրապետությունն է արդեն գոյաբանական վտանգի մեջ։

Ինչպե՞ս ոգեկոչել Հայոց մեծ Եղեռնի զոհերին, երբ քո իսկ ընտրած կապիտուլյանտներն են կասկածվում Ցեղասպանությունը ժխտողների գործիքը լինելու մեջ։

Ավելի արդար, ազնիվ ու բարոյական կլիներ սգո օրեր հայտարարվեին հունիսի 1-ը, մայիսի 8-ը (ԱԺ-ն կապիտուլյանտին ընտրեց վարչապետ), նոյեմբերի 9-ը (կապիտուլյացիայի օր), դեկտեմբերի 9-ը (2018թ. ԱԺ ընտրություններում հավաքեց բացարձակ մեծամասնություն՝ կործանելով պետությունը) և հունիսի 20-ը՝ որպես համազգային խայտառակության օր»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031