Աշխարհի 26-րդ ռակետ Կարեն Խաչանովը Ուիմբլդոնյան մրցաշարի 3-րդ շրջանում 6:3, 6:4, 6:4 հաշվով հաղթել է ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյին: Պայքարը տեւել է 1 ժամ 47 րոպե:
Տիաֆոն այս մրցաշարում գլխավոր անակնկալի հեղինակն էր: Նա առաջին շրջանում պայքարից դուրս էր թողել Ստեֆանոս Ցիցիպասին:
Իսկ Կարեն Խաչանովը այս հաղթանակով կրկնել է Ուիմբլդոնում 2018-ի իր լավագույն արդյունքը:
Չորրորդ շրջանում ռուսաստանաբնակ մեր հայրենակցի մրցակիցը նույնպես ամերիկացի Սեբաստիան Կորդան է:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ