Դորտմունդում ավարտվեց նաեւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:
Հայաստանի հավաքականից առավել հաջող հանդես եկավ 67 կգ քաշային Շանթ Խաչատրյանը, որը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 1 րոպե 12 վայրկյանում բացահայտ առավելությամբ հաղթեց լիտվացի Վիլիուս Սավիցկասին:
Շանթը միանգամայն արժանի էր չեմպիոնության համար գոտեմարտելուն, եթե քառորդ եզրափակչում մրցավարությունը բոլոր հնարավոր միջոցներով ակնհայտ չաջակցեր թուրք Սերհաթ Կիրիկին եւ հաղթանակը սկուտեղի վրա չմատուցեր նրան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ