Դիլիջանում անցկացվեց փաուերլիֆտինգի բաց առաջնություն նվիրված Արցախյան պատերազմի հերոսների հիշատակին։
Դիլիջանի «Այբ» դպրոցի լողի ուսուցիչ, «Դիլիջան Ջիմ»-ի համահիմնադիր մարզիչ և միջոցառման կազմակերպիչներից Գարիկ Թովմասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ միջոցառումն անվանվել է «Ռևազը և տղերքը», քանի որ Սամվել Ռևազյանը, որն ամբողջ կյանքում զինվորական է եղել և դասավանդել է Դիլիջանի թիվ 2-րդ դպրոցում, նահատակվել է Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ:
«Դե տղերքն էլ՝ մեր մարզիկ սաներն են։ Միջոցառումը Ռևազյանի գլխավորությամբ նվիրվում է Արցախյան պատերազմում զոհված մեր բոլոր հերոսներին, քանի նրանք բոլորը գիտակցված են զոհաբերել իրենց, և մեր ազատության գինն են իրենք իրենց կյանքի գնով վճարել. մենք այսօր պարտավոր ենք առաջ շարժվել և արարել»,- նշեց Թովմասյանը։
Թովմասյանը նաև ընդգծեց, որ նախաձեռնությունը բազմաթիվ անհատների պատրաստակամության և օգնության հետևանքով է հնարավոր եղել իրականացնել․ «Այնքան մարդիկ միացան իրենց պատրաստակամությամբ օգնելու, որ ես պարզապես ապշել էի։ Ում մի բառ ասել եմ, դրանից ավել են արել ու ոչ մեկը չի ցանկացել, որ իր անունը հիշատակվի»։
Կարդացեք նաև
Սաթենիկ Հովսեփյան