«Հանրապետություն» կուսակցությունը շնորհավորում է բարեկամ ԱՄՆ-ի ժողովրդին անկախության 245-րդ ամյակի կապակցությամբ:
Ամերիկան քաղաքակիրթ աշխարհում և հայ ժողովրդի կյանքում միշտ ունեցել է իր ուրույն և կարևոր դերը: «Հանրապետություն» կուսակցությունը կարևորում է այս տարի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից «Հայոց Ցեղասպանության» ընդունումը, որը ևս մեկ անգամ ապացուցում է ԱՄՆ-ի բարեկամությունը Հայաստանի հետ:
«Հանրապետություն» կուսակցությունը, պաշտպանելով արևմտյան արժեքները մեր երկրում, գտնում է, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ այս տարածաշրջանում պիտի լուծվեն սահմանային և տնտեսական հարցերը: Ամերիկացի ժողովուրդը ապացուցել է, որ միայն քաղաքակիրթ ու անկախ ապրելու մեջ է երջանկությունը:
«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ