ՀՀ նախագահի հրամանագիրը
Մ. Ք. ՄԱՁԱՎԻԼԱՆԻԻՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը.
Հայաստանի և Իտալիայի միջև մշակութային համագործակցության, հայ-իտալական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Ռավեննայի երաժշտական փառատոնի հիմնադիր, պատվո նախագահ Մարիա Քրիստինա ՄԱՁԱՎԻԼԱՆԻԻՆ (Իտալիա) պարգևատրել Բարեկամության շքանշանով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ