Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, որը դեռ պաշտպանում է Հայաստանի մարզական դրոշի պատիվը, Goldmoney Asian Rapid արագ շախմատի առցանց մրցաշարի եզրափակիչ փուլի երկրորդ օրը նույնպես պարտության մատնեց Ռուսաստանը ներկայացնող Վլադիսլավ Արտեմեւին ու նվաճեց հաղթողի կոչումը:
Համաձայն շրջանառվող լուրերի, Լեւոն Արոնյանը օգոստոս ամսից տեղափոխվելու է ԱՄՆ եւ հանդես է գալու այդ երկրի հավաքականի կազմում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ