ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը
Լուսանկարներում վերջերս հաճախ հիշատակվող հայկական որորն է։
Հայկական որոր թռչնատեսակը որորների ընտանիքին պատկանող խոշոր թռչուն է, որը բնակվում է Հայկական լեռնաշխարհում, Կովկասում և Միջին Արևելքում։
Այս թռչնատեսակը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
«Սևան» ազգային պարկի «Նորաշենի» արգելոցի տարածքում խորհրդանշական «Որորների կղզի» անունը ստացած կղզում բնադրող Հայկական որորների գաղութը կազմում է Փոքր Ասիայի որորների պոպուլյացիայի զգալի մասը և հանդիսանում է ամենախոշոր գաղութներից մեկն ամբողջ աշխարհում:
Կարդացեք նաև
Հիշեցնեմ, որ օրեր առաջ հատուկ հանձնարարականով 6-ամսյա ժամկետով արգելափակվել է այցելուների մուտքը «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք։
Սիրելի հայրենակիցնե՛ր, բոլորս պարտավոր ենք ապրել բնության հետ ներդաշնակ՝ համակեցության պատասխանատու կանոններով ու մեր անվնաս վարքուբարքով՝ առ շրջակա միջավայր։
Բնության գրկում ձեր հանգիստը կազմակերպելիս մի՛ վնասեք շրջակա միջավայրը, այլապես ամենախիստ վարչարարությունն անհրաժեշտություն է դառնալու։
Եկեք համատեղենք մեր ջանքերը հայրենի հարուստ բնաշխարհի պահպանության և այն սերունդներին փոխանցելու կարևորագույն առաքելությունն իրականացնելիս։
Լուսանկարները՝ Բերտա Մարտիրոսյանի