2021 թվականի հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններում իր դիտորդական առաքելության արդյունքների վերաբերյալ հրապարակած համառոտ զեկույցում «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրել է իրենց արձանագրած խախտումներն ավելի քան 30 կոնկրետ տեղամասերում:
Ըստ այդմ, մասնավորապես, քաղաքացուն տրամադրվել են ոչ բոլոր համարների քվեաթերթիկներ, փորձ է արվել խոչընդոտել ՊԶՄԿ դիտորդի գործունեությունը, գրանցվել է կրկնաքվեարկության դեպք՝ հանձնաժողովի անդամների վրիպակի պատճառով, որեւէ կարգավիճակով գրանցված չլինելով՝ տեղամաս են ներխուժել վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, բաժնի պետը եւ առանձնազրույց ունեցել ՔՊ վստահված անձի հետ, հանձնաժողովի նախագահի չիմացության պատճառով հանձնաժողովի անդամների միջեւ բանավեճ է ծագել, վերահաշվարկի ժամանակ կարգը խախտելու փորձ է արվել, ՔՊ վստահված անձը ուղղորդել է ընտրողներին դիմակ չկրելու պատճառով, թեեւ քաղաքացուն դիմակ կրելը հակացուցված է եղել, արգելել են քվեարկել եւ այլ խախտումներ:
Թվարկելով այս ամենը՝ զեկույցում գրված է, որ վերոնշյալ գրեթե բոլոր հանգամանքները կարող են հավաստվել լուսանկարներով եւ տեսանյութերով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ