Լրահոս
Օրվա լրահոսը

«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» զեկույցում արձանագրվել են մի շարք խախտումներ

Հուլիս 04,2021 18:59

«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ն հրապարակել է 2021 թվականի հունիսի 20-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրական տեղամասերում իր իրականացրած դիտորդական առաքելության արդյունքների վերաբերյալ համառոտ զեկույցը:

Ընդհանուր դիտարկումներ բաժնում որպես խախտումներ, թերություններ եւ բացթողումներ արձանագրվել է, որ տեղամասային կենտրոններում հիմնականում բացակայում էին հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար նախատեսված հարթությունները, ինչի արդյունքում մի խումբ քաղաքացիներ ֆիզիկական հնարավորություններից ելնելով հնարավորություն չեն ունեցել իրացնելու իրենց ընտրական իրավունքը:

Նշվում է նաեւ, որ հիմնականում խախտված էր նոր կորոնավիրուս վարակի կանխարգելմանն ուղղված ընտրական գործընթացի համար նախատեսված կարգը, քվեատուփերի տակի հատվածում առկա էին տարբեր տրամաչափի անցքեր, քվեաթերթիկները չէին պահվում չհրկիզվող պահարաններում հիմնականում քվեաթերթիկների քանակության եւ չհրկիզվող պահարանների բացակայության պատճառով, քվեաթերթիկները դասավորվել եւ սպառվել են անհամաչափ, ինչը հարուցել է ընտրողների մտահոգությունը, քվեաթերթիկները հաճախ քաղաքացիներին տրվել են նախապես պատրաստված փաթեթներով այն դեպքում, երբ պետք է քաղաքացիների դիմաց հավաքվեին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031