Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենին՝ Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ: Նախագահ Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է.
«Բազում զրկանքների գնով ձեռք բերված անկախությունը, ինչպես նաև դրան հաջորդող շրջանի նվաճումներն Ամերիկայի ժողովրդի հաստատակամության և անկախության սկզբունքներին հավատարմության ապացույցն են։ Այս տարի Անկախության օրվա տոնակատարություններն առանձնահատուկ նշանակություն ունեն միլիոնավոր ամերիկացիների համար, քանի որ համավարակի պայմաններում խորհրդանշում են վերադարձը բնականոն կյանքին։
Այդ տոնակատարությունները հատուկ կարևորություն ունեն նաև ամերիկահայ մեր հայրենակիցների համար, որոնք ուրույն ներդրում են ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների զարգացման և հզորացման գործում, մեծապես նպաստել մեր պետությունների միջև համագործակցությանը։
Աշխարհասփյուռ հայությունը մեծ ոգևորությամբ է ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Ձեր հայտարարությունը, որը Ձեր վարչակազմի՝ մարդու իրավունքներն ու համամարդկային արժեքները պաշտպանելու հանձնառության վերահաստատումն է:
Կարդացեք նաև
Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետության կարևորագույն գործընկերներից մեկն է: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեր երկրների հարաբերությունները կշարունակեն վերընթաց զարգանալ»։
Նախագահ Սարգսյանը նախագահ Բայդենին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և հետագա առաջընթաց:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ