Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Բռնությունը կնոջ, երեխայի, ծնողի կամ ընտանիքի որևէ այլ անդամի նկատմամբ չի կարող լինել ընդունելի, դա իրավունքների կոպիտ խախտում է․ Արման Թաթոյան

Հուլիս 03,2021 23:44

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը

Այս տեսանյութը մի երիտասարդ կնոջ իրական կյանքի մասին է, ում ամուսինը և նրա մեծ ընտանիքի անդամները պարբերաբար ենթարկում էին բռնության: Ինքս էլ պատմում եմ:

Երիտասարդ կնոջ կյանքը բոլորովին այլ ընթացք կստանար, եթե նրա ազգականերից մեկն ահազանգած չլիներ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին:

Այս կնոջ պատմությունն օրինակ է, թե ինչպես կարող էր մարդու կյանքն ուղղակի գլխիվայր շրջվել այն պատճառով, որ պետական մարմինները ոչ թե պայքար են տարել բռնության դեմ, այլ ցուցաբերել են ոչ մասնագիտական պահվածք ու եղել են անպատասխանատու, գործել են իրարից անջատ ու օրենքի կոպիտ խախտումներով:

Նրա անհատական պատմությունը ցույց է տալիս, թե մարդու ճակատագրի համար որքան կործանարար է ընտանիքում բռնությունը:
Մենք պետք է ունենանք ամուր ընտանիք. այն մեր պետության հիմքն է: Բայց մեր ընտանիքները չեն լինի ամուր ու խաղաղ, եթե բռնության դեմ չտանենք իրական պայքար: Պետությունը պետք է լինի այդ արատավոր երևույթի դեմ գլխավոր պայքարողը:

Բռնությունը կնոջ, երեխայի, ծնողի կամ ընտանիքի որևէ այլ անդամի նկատմամբ չի կարող լինել ընդունելի, դա իրավունքների կոպիտ խախտում է:

Բռնությունը խաթարում է մարդու արժանապատվությունն ու հոգեկան աշխարհը, այն մեր երեխաներին զրկում է առողջ ու անհոգ մանկությունից:

Մեզ անհրաժեշտ է հասարակություն, որ մերժում է բռնությունը: Այդ դեպքում մեր հասարակությունը կլինի առողջ, ինքնաբավ ու լիարժեք երջանիկ։

Այս տեսանյութը մեր միջազգային գործընկերների հետ հանագործակցությամբ պատրաստվել էր դեռևս անցյալ տարի՝ պատերազմից առաջ, իսկ հրապարակումը հետաձգվել էր։

Պատրաստվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և «ՄԱԿ-ի կանայք» ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող` կանանց և տղամարդկանց իրավահավասարության, ընդդեմ կարծրատիպերի և բռնության ծրագրի շրջանակներում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031