ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, նոր նշանակումներից և կազմավորումից հետո, պարտավոր է Հայաստանի անվտանգության մարտահրավերները ՀԱՊԿ ռազմաքաղաքական դաշինքի շրջանակից դուրս բերել միջազգային մանդատի, ու հարաբերությունների դաշտ:
Հայաստանի սահմանների շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այսօրվա պատասխանից հետո դրանց լուծումը բացառապես միջազգային իրավունքի տիրույթում է։
Հայաստանի անվտանգային մարտահրավերները թողնել ռուս-թուրք-ադրբեջանական տանդեմի, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի հույսին, նշանակում է Հայաստանը դատապարտել դանդաղ կործանման: