Լրահոս
Օրվա լրահոսը

«Արտավազդ Բագրատիչի հրաժարականին հաջորդելու է մեր դասադուլը». ԵՊԲՀ բժիշկ-օրդինատորները բաց նամակ են հղել Արմեն Մուրադյանին

Հուլիս 03,2021 21:36

ԵՊԲՀ բժիշկ-օրդինատորները բաց նամակ են գրել համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանին.

«Հարգելի՛ պարոն Մուրադյան, անխոս, Զինվորի տունը պարծանք է, ազգային արժեք, լավագույնը։ Բայց պետք չէ այս ամենը ասել ի հակադրումն անհատի, ում ևս այս ածականներով են բնորոշում։ Կառավարության ապրիլի 29-ի որոշմամբ Արտավազդ Բագրատիչին կանգնեցրել եք փաստի առաջ և հիմա հայտարարում եք, որ Արտավազդ Բագրատիչը աշխատել է և աշխատելու է Ձեր ղեկավարությամբ։ Վերոնշյալ քայլով պարտադրում եք Արտավազդ Բագրատիչին տրամաբանական հրաժարական ամբիոնի աշխատանքից։ Խնդրում ենք վերանայել որոշումը, մեզ համար միևնույն չէ` ումից ենք սովորելու։

Մենք գիտակցում ենք, որ Արտավազդ Բագրատիչի այժմյան պայքարը ավելի շատ աշխատակիցների համար է, և ամբիոնի կլինիկական օրդինատորներս հայտարարում ենք, որ Արտավազդ Բագրատիչի հրաժարականին հաջորդելու է մեր դասադուլը (այն է` հրաժարվել հերթապահելուց)։

Եթե անգամ այս պայմաններում բժիշկները ցանկանան աշխատել, ամբիոնի աշխատանքը խաթարված է լինելու: Համալսարանին տարեկան 29․750․000 դրամ ուսման վարձ վճարող 35 կլինիկական օրդինատորներս առաջարկում ենք Ձեզ հետաձգել Աբովյան 58 հասցեում գտնվող մասնաշենքի վերանորոգումը, մինչ ամբիոնին կհանձնվի բոլոր աշխատակիցներին բավարար պայմաններ ապահովող աշխատատեղ։

Թշնամին սահմանին է․ սա այն բաժանմունքն է, որի աշխատանքի շնորհիվ պատերազմի օրերին ՀԹ1ԿՀ տեղափոխված հարյուրավոր զինվորների 99 % -ի վերջույթները փրկվել են, սա նվիրվածության և որակի մեծ ցուցանիշ է։ Արտավազդ Բագրատիչը երիտասարդ վիրաբույժներիս համար փայլուն օրինակ է և վստահ ենք՝ դուք էլ համամիտ եք, որ անձնվեր աշխատանքով որակի չափանիշ դարձած վիրաբույժը իրավունք է վաստակել աշխատել արժանի պայմաններում։

Հարգանքով` Ձեր բժիշկ- օրդինատորներ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Կեցցեն մեր բժիշկ-օրդինատորները արժանապատվություն դրսևորելու և հանրահայտ մասնագետ Արտավազդ Սահակյանին աջակցելու համար։ Հարգելիներս, դուք բաց ճակատով կարող եք հակադրվել ռեկտորատին, քանի որ ձեր քայլերով պաշտպանում եք հազարավոր վիրավոր զինվորների առողջությունը վերականգնած մեծանուն մասնագետին, նրա նկատմամբ իրականացվող անարդար ճնշումներից։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031