Այսօր ժամը 18․00-ի սահմաններում Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխել կայծակահարված երկու հովիվների, որոնցից մեկի վիճակը ծանր է․ 45 տարեկան տղամարդն ալիքային վնասվածքներից բացի ունի այրվածքներ, վերակենդանացման բաժանմունքում է։
Մյուս հովիվը՝ 1963 թվականին ծնված, հետազոտվել է, ամբուլատոր բուժօգնություն ստացել ու դուրս է գրվել հիվանդանոցից։
Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։
Դեպքը եղել է Ջաջուռի հատվածում, նրանց հիվանդանոց են տեղափոխել թրջված, սառած վիճակում։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ