Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են հայ-իրանական տնտեսական փոխգործակցության օրակարգային հարցեր

Հուլիս 03,2021 20:05

Հունիսի 28-30-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում էր Իրանի Իսլամական Հանրապետությունում՝ մասնակցելու ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև մայիսի 24-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրով ստեղծված հայ-իրանական աշխատանքային խմբի առաջին նիստին։

Աշխատանքային խմբի հայկական կողմի ղեկավարը ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն էր, իրանական կողմինը՝ ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարի  տեղակալ Դարյուշ Ամանին։ Պատվիրակության կազմում էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Կոստանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետ Արտեմ Կարապետյանը։

Աշխատանքային խմբի անդամները հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնման, երկկողմ առևտրային հարաբերությունների զարգացման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև դրանց զարգացմանը խոչընդոտող ընթացակարգերի պարզեցման կամ վերացման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու ուղղությամբ։

Այցի ընթացքում ՀՀ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ Դարյուշ Ամանիի, ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ Համիդ Զադբումի, Իրանի Առևտրի պալատի նախագահ Ղոլամհոսեյն Շաֆեիի, Հյուսիսային Խորասանի նահանգապետ Մոհամմադ Ալի Շոջայիի հետ։

Հանդիպումներ են տեղի ունեցել նաև ԻԻՀ նախագահի աշխատակազմին կից Նորարարությունների ազգային հիմնադրամի և ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավարության հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-իրանական տնտեսական փոխգործակցության օրակարգային հարցեր, այդ թվում՝ երկկողմ առևտուրը խոչընդոտող բեռնափոխադրման խնդիրները, երկու երկրների միջև ապրանքափոխանակման հնարավոր մեխանիզմների ձևավորումը, իրանական գործարարների՝ Մեղրիի ԱՏԳ-ում մասնակցությունը, մաքսայն փաստաթղթաբանությունը և տեղեկատվության փոխանակումը, ՀՀ և ԻԻՀ Հյուսիսային Խորասանի նահանգի միջև համագործակցության հեռանակարները, նախանշվել առաջիկայում իրականացվելիք ծրագրերը։

Կողմերը պայմանավորվեցին՝ աշխատանքային խմբի հաջորդ, երկրորդ նիստը գումարել մինչև ս․թ․ օգոստոսի 15-ը Երևանում։

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031