«Ես ձեռք չեմ սեղմում, երբ ՔՊ-ական եմ տեսնում: Ինձ համար լավագույն դեպքում իրենք գոյություն չունեն»,- ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Հարցին՝ ինչո՞ւ է շարունակում Նիկոլ Փաշինյանին կապիտուլյանտ անվանել, նա պատասխանեց. «670 հազար հավաքել, քերել է, բայց նա չի դադարել կապիտուլյանտ լինել: Դա չի մաքրում իրեն ոչ մի բանից»:
Արմեն Աշոտյանն ասաց, որ համագործակցության դաշտ տեսնում է բացառապես առողջ քաղաքական ուժերի հետ. «Այդ համագործակցային պոտենցիալը ոնց կարտահայտվի, կոնկրետ իրավիճակից է կախված և երկու կողմերի փոխադարձ ցանկության խնդիր է: Եթե լինի նման փոխադարձ ցանկություն, կարող է համագործակցության լավ պոտենցիալ արտահայտվել»:
Այն, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է իրականացնում արտախորհրդարանական ուժերի հետ, այս առիթով Արմեն Աշոտյանն ասաց. «Տեսնում ենք, որ իբր փորձում է արտախորհրդարանական ձևաչափ ստեղծել: Շեֆս կասեր՝ իյա, իրո՞ք: Երեք տարի արտախորհրդարանական ընդդիմությունն ամենաուժեղն էր մեր երկրում. բանի տեղ չէին դնում: Հիմա՝ ինչ է իրենց հաճախորդների մեծ մասը դուրս է մնացել խորհրդարանից,արտախորհրդարանական պլատֆո՞րմ եք ստեղծում: Եթե իրեն թվում է, որ խորհրդարանական ընդդիմությանը նա կարող է հակակշռել բրոյլերային հավերի նման արտախորհրդարանական ընդդիմության բդիկներով, չարաչար սխալվում է: Միայն ՀՀԿ-ի ռեսուրսը, այդ թվում խորհրդարանից դուրս, հերիք է, որ մենք այդ արտախորհրդարանականից թոզ ու դուման չթողնենք: Մեր տղաներն ու աղջիկները, որոնք կանցնեն խորհրդարան, կմնան խորհրդարանում, ես ու իմ տասնյակ ընկերներ արտախորհրդանական բազարները կվերցնենք մեզ վրա»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՀ քաղաքացիների որ տոկոսը կցանկանա սեղմել ձեր ձեռքը՝ 3, 5, 7՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞