Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս ընտրությունների արդյունքներով՝ դավադիր կապիտուլյանտի քաղաքական օրակարգում են հայտնվելու նաև ՀՀ-ից ակնկալվող այլ ճակատագրական զիջումներ». Արմեն Աշոտյան

Հուլիս 03,2021 16:09

«Կյանքը ցույց տվեց, որ երբ առանց խոսելու, խորհրդակցելու, ՀՀ դիրքորոշումը համաձայնեցնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի hամանախագահ երկրների հետ, հայտարարություններ են լինում արցախյան խնդրով, այդ ամենն ավարտվում է մեզ համար ֆիասկոյով»,- ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա շարունակեց. «Առանց համանախագահ երկրների հետ խորհրդակցելու, կապիտուլյանտը պահանջ էր դրել, որ իբր Արցախը պիտի վերադառնա բանակցային սեղան: Ավելի քան վստահ եմ, տեղեկացված, որ նրա վերջին մոգոնումները Արցախի հարցի հետ կապված, որ բանակցությունները պետք է շարունակվեն այդ սկզբունքով, ոչ թե ինքնորոշման իրավունքի և մադրիդյան սկզբունքների հիման վրա, բանակցված, համաձայնեցված չեն Մինսկի խմբի համանախագահող ոչ մի երկրի հետ: Սա նշանակում է, որ հերթական անգամ կապիտուլյանտը փորձելու է քաղաքական օրակարգով արցախյան խնդրով խաղալ մի խաղ, որտեղ չի ունենալու միջազգային բանակցային հանրության աջակցությունը այս հարցի շուրջ: Ո՞նց եք պատկերացնում՝ ՀՀ-ն սրա գլխավորությամբ ո՞նց է առաջ տանելու այդ բանակցային նոր քաղաքականությունը, եթե այն չեն սատարում ո′չ ԱՄՆ-ն, ո′չ ՌԴ-ն, ո′չ Ֆրանսիան»:

Ըստ Արմեն Աշոտյանի՝ այս ընտրությունների արդյունքներով, նրա բնորոշմամբ, դավադիր կապիտուլյանտի քաղաքական օրակարգում են հայտնվելու նաև ՀՀ-ից ակնկալվող այլ ճակատագրական զիջումները: Նա հստակեցրեց. «Խոսքը այսպես կոչված շրջանակային պայմանավորվածությունների պայմանագրի մասին է, Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման, միաժամանակ արցախյան բանակցությունների խորը և տոտալ սառեցման: Այն աստիճան սառեցման, որ հետո հնարավոր չլինի նորից տաքացնել այդ բանակցային գործընթացը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031