Գյումրու Ավտոկայան թաղամասում նորածին տղա երեխայի են թողել ու հեռացել։ Երեխան եղել է անխնամ վիճակում՝ փաթաթված ընդամենը մի բարակ ծածկոցով։
ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն Aravot.am-ին տեղեկացրեց՝ այսօր առավոտյան ժամը 10-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Գյումրու Շահումյան փողոցում երեխայի են թողել, նախնական տվյալներով արական սեռի է, օպերատիվ քննչական խումբ է մեկնել դեպքի հասցե, երեխան հայտնաբերվել է, ողջ է։
Նրան տեղափոխել են Գյումրու Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ