Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակոնի միջև: Այս մասին ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ:
Ի թիվս այլ հարցերի՝ կողմերը քննարկել են նաև Արցախում ստեղծված իրավիճակը: Պուտինը տեղեկացրել է Մակրոնին Արցախի շուրջ եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը: Նշել է, որ իրավիճակը տարածաշրջանում մնում է կայուն՝ մեծապես շնորհիվ ռուս խաղաղապահների ներկայության:
Ստեղծվել են նախադրյալներ բնականոն գյուղատնտեսական գործունեության, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման համար: Ռուսաստանի նախագահն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ անհրաժեշտ է եվրոպացի գործընկերների, հատկապես Ֆրանսիայի առավել սերտ ներգրավումը պատերազմից տուժած բնակավայրերի մարդասիրական խնդիրների լուծման գործում:
Կողմերը փոխադարձ պատրաստակամություն են հայտնել կոորդինացնել աշխատանքները ԼՂ կարգավորման տարբեր ասպեկտներում, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ