Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվի դատարանը 14 հայ ռազմագերիների վրայից հանել է մի շարք ծանր մեղադրանքներ

Հուլիս 03,2021 12:55

Հուլիսի 2-ին ավարտվել է 14 հայ ռազմագերիների դատավարությունը, որոնք մեղադրվում էին ահաբեկչության, դիվերսիայի և այլ ծանր հանցագործությունների մեջ:

Իր ելույթում դատախազը անսպասելիորեն հանել է նրանց վրայից բոլոր մեղադրանքները և թողել միայն ապօրինի կերպով սահման հատելու մեղադրանքը:

Ընդ որում, դատախազը խնդրել է նրանցից 2-ին՝ Հրաչ Ավագյանին և Գեղամ Սերոբյանին դատապարտել 5, իսկ մյուսներին երկու տարվա ազատազրկման: Դատախազը չի բացատրել, թե ինչու է հանում ահաբեկչության և այլ ծանր հանցագործությունների մեղադրանքները, չնայած որ մինչ այդ դրանք անվանում էր միանգամայն հիմնավորված:

Խորհրդակցությունից հետո դատարանը նշված երկու ռազմագերիներին դատապարտել է 4, իսկ մյուսներին 6 ամսվա ազատազրկման:

Դատական նիստին լրագրողների մուտքն արգելված է եղել: Գործակալությունը ենթադրում է, որ հաշվի առնելով, որ արդեն 6 ամիս հայ գերիների գտնվում են կալանքի տակ, պետք է որ նրանց ազատ արձակեին հենց դատարանի դահլիճից:

 Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031