Եղանակային բարդ պայմանների պատճառով այդ գիշեր մինչև 5 ժամով ուշացել են Հարավկովկասյան երկաթուղու գնացքները:
Հայաստանի և Վրաստանի տարածքում փոթորկային քամու և ամպրոպի պատճառով, Շուլավերի (Վրաստան) – Արմավիր (Հայաստան) և Երևան տանող երկաթուղային հատվածներում տեղի են ունեցել հոսանքազրկումներ: Որոշ հատվածներում պոկվել են կոնտակտային ցանցի լարերը, ծառեր են ընկել երկաթուղային գծերի վրա:
Մինչև հուլիսի 3-ի ժամը 02:00 երկաթուղայինները կատարում էին վթարային աշխատանքներ, վերականգնելով Հարավկովկասյան երկաթուղու գնացքների շարժը:
Հուլիսի 2-ի լույս 3-ի գիշերը ուշացել են Երևան – Բաթումի (1 ժամ 55 րոպե) և Բաթումի – Երևան (4 ժամ 52 րոպե) գնացքները, Գյումրի – Երևան (2 ժամ 37 րոպե) էքսպրեսը, ինչպես նաև Գյումրի – Երևան (3 ժամ 27 րոպե) և Երևան – Արաքս (44 րոպե) էլեկտրագնացքների: 18 ժամ 45 րոպեով ուշացել են նաև 6 բեռնատար գնացքներ:
Անցած գիշեր տեղի ունեցած ուժեղ քամու և անձրևի հետևանքների վերացումը կարող է հանգեցնել նաև այսօրվա ընթացքում գնացքների ուշացմանը: Խնդրում ենք ուղևորներին ճշտել տեղեկատվությունը ձեր քաղաքի կայարաններում:
Այսօր երկաթուղայինները իրականացնում են արտահերթ ստուգումներ` ուղու վիճակը ստուգելու, բնականոն աշխատանքն ու գնացքների երթևեկության անվտանգությունն ապահովելու համար:
Կարդացեք նաև
Հայցում ենք ուղևորների ներողամտությունը պատճառած անհարմարության համար:
ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ