Եվրոյի 1/8-ը, առանց չափազանցության, կարելի է անվանել սենսացիաների փուլ։ Մենք ականատեսը եղանք աննախադեպ հագեցած ֆուտբոլի` մարտական պայքարով, հերոսական «comeback»-ներով, շքեղագույն գոլերով։ Եվ եթե ֆուտբոլային տեսակետից առաջնության այս շրջանը միանշանակ հաջողված էր, ապա խաղադրույքների սիրահարների համար այն անսպասելի գորշ ստացվեց։ Ֆավորիտները չարդարացրեցին սպասումները։ Որպես հետևանք` բազմաթիվ խաղադրույքներ պարտվեցին։ Սակայն ամեն բան այլ էր TotoGaming-ի այն հաճախորդների համար, ովքեր հետևում են Եվրոյին «2 ԳՈԼԸ ԲՈԼ Ա» նոր ակցիայի շրջանակներում։
Ակցիայի տրամաբանությունը հետևյալն է` անկախ խաղի ելքից, եթե քո թիմը խաղի ընթացքում, ցանկացած պահի, ունենում է 2 գոլի առավելություն` դու շահում ես։ Այսպես օրինակ` Ֆրանսիայի հաղթանակի վրա խաղադրույք կատարած տոմսերն անակնկալ հաղթեցին, քանի որ նշված խաղի ընթացքում Ֆրանսիան ինչ-որ պահի ուներ 2 գոլի առավելություն։
Նշենք, որ 2 գոլի առավելություն արդեն գրանցվել է Եվրոյի 22 հանդիպումներում, արդյունքում հազարավոր խաղացող արդեն շահել են։ Կասկած չկա, որ առաջնության շարունակությունը լինելու է նույնքան գոլառատ։ Սա էլ նշանակում է, որ «2 ԳՈԼԸ ԲՈԼ Ա»-ն, ինչպես երբեք, ակտուալ է…