Լրահոս
Օրվա լրահոսը

Արտավազդ Սահակյանն աշխատել ու աշխատելու է բժշկական համալսարանում և արժանավայել պայմաններում․ Արմեն Մուրադյանը պատասխանել է Արտավազդ Սահակյանի տեսաուղերձին

Հուլիս 03,2021 11:58

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան գրառումով պատասխանել է ականավոր պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանի տեսաուղերձին․

Գրեթե 2 օր լուռ ու զուսպ հետևում եմ, թե ինչպես են փորձում շահարկել անշահարկելին, և այսպես մեկընդմիշտ դաջենք հետևյալը.
• Զինվորի տունը պարծանք է, և վերջ,
• Զինվորի տունն ազգային արժեք է, և վերջ,
• Զինվորի տունը լավագույնն է, և վերջ…

Իրական մտահոգ մարդկանց տեղեկացնեմ, Արտավազդ Սահակյանն աշխատել ու աշխատելու է բժշկական համալսարանում և արժանավայել պայմաններում:

Տեղեկացնեմ, որ Աբովյան 58 շենքի ձախակողմյան շենքի վերանորոգման աշխատանքները սկսվելու են և տվյալ տարածքում գործող բաժանմունքը, որը ղեկավարում է Արտավազդ Սահակյանը, ժամանակավորապես տեղափոխվելու է այլ տարածք՝ այս որոշումը կայացված է և փոփոխման ենթակա չէ:

Վերանորոգումից հետո բաժանմունքը նույն սկզբունքներով կշարունակի իր գործունեությունը` Աբովյան 58 հասցեում:
Արտավազդ Սահակյանին բազմիցս առաջարկվել է թե՛ Հերացի և թե՛ Միքայելյան հիվանդանոցներում ժամանակավորապես ծավալել կլինիկական գործունեությունը մինչև Աբովյան 58 շենքի վերանորոգման ավարտը:

Եվ վերջում, թշնամին մեր Երկրի սահմանին է, Երկրի ներսում բանսարկություններով, անազնիվ քայլերով և քաղաքական շահարկումներով զբաղվելու շռայլություն չունենք»:

Նշենք, որ Արտավազդ Սահակյանը տեսաուղերձով էր հանդես եկել՝ նշելով, թե դեռևս 2017 թվականին, երբ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր է նշանակվել Արմեն Մուրադյանը, իրեն հորդորել է լքել տարածքը, ինչին ինքն ընդդիմացել է։ Արտավազդ Սահակյանի խոսքով՝ այս ընթացքում էլ պարբերաբար նման պահանջ է դրվել։

«Ես երբեք չեմ ուզում ասել, թե որքան զինվորների եմ բուժել, կյանքեր եմ փրկել, իմ անցյալը դուք գիտեք ու կխնդրեի, որ ընդդիմադիր կողմը նույնպես չօգտագործի անմեղ երիտասարդներին, որպեսզի մեզ կա՛մ սպառնան, կա՛մ ինչ-որ բաներ նախազգուշացնեն։ Ես միշտ փորձել եմ կոնսենսուսի գալ», – ասել է նա։

«Ինձ պարտադրում են հեռանալ այս մասնաշենքից՝ հաշվի առնելով կառավարության որոշումը, իսկ կառավարության որոշումն ընդունվել է առանց այս ստորաբաժանման կարծիքը հաշվի առնելու», – ընդգծել է Արտավազդ Սահակյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031