«Ռոսսոտրուդնիչեստվո» ընկերության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովը կարծում է, որ հարցն այն է՝ Ռուսաստանը 2020 թվականի ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի համար կրո՞ւմ է պատասխանատվություն։
«Ես այս մասին մեկ անգամ չէ, որ գրել եմ, եւ անգամ ենթավերնագրերն են խոսում՝ «Ո՞վ է պատասխան տալու Ղարաբաղի համար», եւ կամ՝ «Ինչո՞ւ Ռուսաստանը չի կանգնեցնում պատերազմը»։ Պատերազմը կանգնեցնելու կոչով՝ Կրիվոպուսկովը 2020թ․ սեպտեմբերի 29-ին դիմել է ՌԴ ղեկավարությանը։ «Եվ մենք՝ բոլորս, լավ գիտենք Ռուսաստանի հնարավորությունների մասին։ Իսկ ՄԱԿ-ը որեւէ կերպ չարձագանքեց, ԵԱՀԿ-ն առհասարակ թաքնվեց 44 օր, ինչ-որ ոլոր-մոլոր ճանապարհներով ման էին գալիս ինչ-որ հնարավորություններ։
Այն ԵԱՀԿ-ն, որը 27 տարի աշխատել էր։ Եվ ի՞նչ աշխատանք էր դա»,- հարցնում է Վիկտոր Կրիվոպուսկովն ու ավելացնում․ պարզվում է՝ եթե տարիներ շարունակ աղավաղես սեփական ու հարեւանների պատմությունը, ամբողջ աշխարհին ստեր պատմես, միջազգային հանրությանը մատի վրա պտտեցնես, ապա կարելի է հասնել «Կազուս բելիի» գագաթնակետին։ Արցախի պարագայում դա Արցախի վրա հարձակվելու եւ ագրեսիա կիրառելու հիմնավորումն է։
Անուշ ԴԱՇՏԵՆՑ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում