Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղհովիտում կանգնեցվեց եւ օրհնվեց Հայրենյաց պաշտպանի խաչքար-հուշարձանը

Հուլիս 02,2021 23:54

Հուլիսի 2-ին Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքի Թուխ Մանուկ եկեղեցու բակում կանգնեցվեց եւ օրհնվեց Հայրենյաց պաշտպանի խաչքար-հուշարձանը, որի հովանավորը գեղհովիտցի Վազգեն Պողոսյանն էր: Խաչքար-հուշարձանը օրհնվեց ձեռամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանի և Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի։ Հուշակոթողի նախագծող- քանդակագործն է Արտաշ Հակոբյանը։

Հուշակոթողի բացման եւ օրհնության արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գեղհովիտի և Մարտունու տարածաշրջանի համայնքների ղեկավարներ, բարերար Վազգեն Պողոսյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ։

Օրհնության արարողությունից հետո Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանն գնահատանքը բերեց Պողոսյան ընտանիքին` ի դեմս հովանավոր Վազգեն Պողոսյանի, կարևորելով հուշակոթողի բացումը, որով պանծացվում է հիշատակը հայրենիքի համար նահատակաված հայորդիների և մխիթարություն պարգևում նահատակների հարազատներին և համայնքի բնակիչներին։

Իր գնահատանքի ու բարեմաղթանքի խոսքն ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Այս պատմական սրբավայրում կանգնեցված հուշակոթողը, որը նվիրված է Հայրենյաց պաշտպանին, հավերժացնելու է այն հերոս տղաների հիշատակը, ովքեր իրենց կյանքի ու արյան գնով փրկեցին հող հայրենին երբեք չերկնչեցին թշնամու առաջ ու պայքարեցին մինչեւ վերջ` ապահովելով հայ սերունդների ապրելու իրավունքը ազատ ու ինքնիշխան հայրենիքում։Նրանք պետք է հիշվեն անուն առ անուն, իսկ մենք պետք է ապրենք ու պայքարենք այն վեհ նպատակների համար, հանուն որոնց մարտնչեցին ու անմահացան մեր քաջարի հայորդիները։ Մենք կծաղկեցնենք ու կհզորացնենք մեր երկիրը, որը կլինի միակ արժանի պատասխանը մեր թանկագին կորուստների։ Հայրենանվեր գործ է կատարել մեր բարերարը` հարգանքի արժանի տուրք մատուցելով հայրենիքի փրկության համար նահատակված մեր քաջորդիներին », -ներկաներին դիմեց մարզպետ Գնել Սանոսյանը։

Գեղարքունիքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031