Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էռլ Լիցենբերգերը հույս է հայտնել, որ հայ և ադրբեջանցի ժողովուրդների հարաբերությունները կկարգավորվեն:
«Տարածաշրջանում հակամարտության աղբյուրներն արմատախիլ անելու համար շատ կարևոր է, որպեսզի մարդիկ հաղորդակցության միջոց գտնեն: ԱՄՆ-ը պատրաստ է աջակցություն ցուցաբերել խաղաղ կարգավորման և հաշտեցման գործընթացին»,- ասել է դեսպանը:
Նա նաև նշել է, որ ամերիկյան ընկերությունները շահագրգռված են և ակտիվորեն ներգրավված են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնման գործընթացում:
«Վերակառուցումը վերաբերում է բազմաթիվ ոլորտների՝ սկսած ականների վնասազերծմամբ զբաղվող, ճարտարապետական- դիզայներական ընկերություններից, մինչև, հնարավոր է, էներգետիկ ընկերություններ: Որոշ ընկերություններ արդեն գործունեության համաձայնություն են ստացել»,- ասել է դեսպանը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ