Այսօր Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել Փառքի սրահի բացման արարողություն․ 44-օրյա պատերազմում դպրոցի 20 շրջանավարտ է հերոսացել․․․ Նրանց անունները հավերժացան ու միացան Արցախյան առաջին ու Քառօրյա պատերազմում զոհված շրջանավարտների անուններին։
Միջոցառմանը մասնակցել ու ներկաներին խոսք է ուղղել Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը։
Սյունիքի մարզպետարան