Այսօր Քրեական վերաքննիչ դատարանում «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորության նախկին թեկնածու Արմեն Չարչյանին կալանավորման մասին որոշման դեմ միջնորդության քննությունն էր։ Պարոն Չարչյանի շահերի ներկայացուցիչներ Էրիկ Ալեքսանյանն ու Արամ Վարդեւանյանը լրագրողներին ասացին, որ դատական նիստի ժամանակ շատ արդյունավետ քննարկում էր տեղի ունենում՝ հարցուպատասխանի ձեւով, այնպես, ինչպես առաջարկել էր պաշտպանական կողմը։
«Սակայն, մի պահ դատախազ Ազատ Մարգարյանը հոգեվարքի մեջ հայտնվեց, թե ինչ եղավ, միգուցե նեղացավ, հայտարարեց, որ չի ցանկանում այս պահին բողոքի քննությանը մասնակցել, ասաց՝ աշխատանքային ժամն ավարտվել է եւ նա ցանկանում է իր դիրքորոշումը հաջորդ դատական նիստին ավարտել»,-պատմեց Էրիկ Ալեքսանյանը։
Պաշտպանների գնահատմամբ՝ դատախազի նման վարքագիծը պատժիչ բնույթ է կրում, անհասկանալի է, թե ինչով է դա պայմանավորած։
Նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստի օր նշանակվեց հուլիսի 6-ին, ժամը 14:00-ին։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ