Ջրային մարզաձեւերի միջազգային ֆեդերացիան Տոկիոյի օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք է տվել հայաստանցի երկու լողորդի՝ Արթուր Բարսեղյանին եւ Վարսենիկ Մանուչարյանին: Այս մասին FINA-ն պաշտոնապես տեղեկացրել է ՀԱՕԿ-ին:
Արթուր Բարսեղյանը Տոկիոյում հանդես է գալու 50 եւ 100 մետր ազատ ոճերում, իսկ Վարսենիկ Մանուչարյանը՝ 100 մետր ազատ ոճում:
ՀԱՕԿ-ը լավ լուր է ստացել նաեւ Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայից: Հաստատվել է եռացատկորդ Լեւոն Աղասյանի մասնակցությունը ամառային 32-րդ օլիմպիական խաղերին այն բանից հետո, երբ Աղասյանը Թբիլիսիում՝ Վրաստանի բաց առաջնությունում ցույց է տվել 17 մ 16 սմ արդյունք, ինչը 2 սմ-ով գերազանցում է պահանջվող ցուցանիշը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ