Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն Լեռնային Ղարաբաղի հարցը քննարկել է Եվրամիության՝ քաղաքական հարցերով արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղար Էնրիկե Մորոյի հետ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ կայքը:
Մասնավորապես, նշվում է, որ պաշտոնյաները այսօր տեղի ունեցած հանդիպմանը քննարկել են ԱՊՀ տարածությունում իրավիճակը, այդ թվում` ԼՂ հակամարտությունը և Անդրկովկասում անվտանգության վերաբերյալ Ժնևի միջազգային քննարկումների ընթացքը:
Ռուսական կողմն ընդգծել է, որ անընդունելի է ցանկացած ոչ իրավական գործողություն՝ ուղղված ինքնիշխան պետությունների ներքին գործերի միջամտությանը և նրանց սահմանադրական-իրավական կարգի խախտմանը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ