Լրահոս
Օրվա լրահոսը

Անմասն չենք մնալու երկրի առջև ծառացած խնդիրների լուծման, այդ թվում` պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման աշխատանքներում. Գեոդեզիստների և հողաշինարարների համահայկական միություն է ստեղծվել

Հուլիս 02,2021 17:44

Գեոդեզիստների և հողաշինարարների համահայկական միություն ստեղծելու գաղափարը նախաձեռնող խմբի մոտ ծագել էր դեռևս տարիներ առաջ, քանի որ առկա են ոլորտին առնչվող բազմաթիվ խնդիրներ, որոնց արդյունավետ լուծումը պահանջում է թիմային աշխատանք, միասնական մոտեցում, միասնական պայքար, ջանքեր և այլն:

2021 թվականի հունիսի 15-ին տեղի է ունեցել կազմակերպության հիմնադիր ժողով, որի արդյունքում միաձայն որոշվել է ստեղծել «Գեոդեզիստների և հողաշինարարների համահայկական միություն» հասարակական կազմակերպություն:

Կազմակերպության հանդիսավոր բացման շնորհանդեսը տեղի է ունեցել 2021թ. հունիսի 30-ին, որին մասնակցում էին ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Ս. Թովմասյանը, ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Ա. Շահբազյանը, այլ պաշտոնատար անձիք, բուհերից ներկայացուցիչներ և ոլորտի մասնագետներ:

Ավելի քան 9 տարի է Հայաստանի Հանրապետությունում ներդրված է չափագրողների (հաշվառողների), գեոդեզիստների, հողաշինարարների, քարտեզագրողների որակավորման ինստիտուտը: Սակայն, ցայսօր հանրապետությունում առկա չէր որևէ հասարակական միավորում, որը կզբաղվեր ոլորտի մասնագետների իրավունքների պաշտպանությամբ, ոլորտային խնդիրների վերհանմամբ, ինչպես նաև հասարակական հետաքննությունների (ուսումնասիրությունների) իրականացմամբ և մասնագիտական հիմնահարցերի շուրջ հասարակական կարծիքի ձևավորմամբ: Հետայսու, այս խնդիրներով և ոլորտային հիմնահարցերով մենք փորձելու ենք չլինել անհաղորդ և միության ավանդը ներդնել ի նպաստ ոլորտի զարգացման, որն էլ իր հերթին պետք է ծառայի մեր պետության զարգացմանն ու հզորացմանը:

Միության հիմնադիրները նշում են, որ ցանկանում են միավորել ոլորտի մասնագետներին հանուն ոլորտի զարգացման, հայրենական գիտության և արտադրության առաջընթացի նպատակով, որպեսզի միասնական ուժերով սատար լինեն ոլորտի մասնագետների մասնագիտական և հեղինակային իրավունքների պաշտպանությանը և նպաստենք փոխվստահության և արդար մրցակցության ձևավորմանը:

Ավելին, վերջիններս նշում են, որ անմասն չեն մնալու երկրի առջև ծառացած օրակարգային խնդիրների լուծման գործում, այդ թվում` պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման աշխատանքներում: Եվ առաջարկելու են միության մասնակիցների գիտելիքները, փորձը, հմտությունները, ունեցած միջոցները ծառայեցնել ի նպաստ այդ խնդիրների լուծմանը:

«Գեոդեզիստների և հողաշինարարների համահայկական միություն» ՀԿ հիմնադիրներ`
Արթուր Ամիրաղյան
Դավիթ Սողոմոնյան
Արման Ավետիսյան
Արայիկ Հակոբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031