Դորտմունդում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության մեկնարկային օրը Հայաստանի հավաքականի՝ մրցագորգ մտած հինգ մարզիկներից միայն 130 կգ քաշային Ալբերտ Վարդանյանն է մնացել պայքարի մեջ: Նա որակավորման փուլում հաղթել է խորվաթ Դարիո Մայգոգին, քառորդ եզրափակչում՝ չեխ Մարսել Ալբինիին եւ կիսաեզրափակչում ուժերը չափելու է թուրք Մոհամմետ Համզա Բաքիրի հետ:
Մեր մյուս ըմբիշները՝ 55 կգ քաշային Գառնիկ Հովհաննիսյանը, 63 կգ՝ Վլադիմիր Հարոյանը, 77 կգ՝ Աշոտ Կիրակոսյանը եւ 87 կգ՝ Վիգեն Նազարյանը տարբեր փուլերում պարտություն են կրել եւ հիմա սպասում են սփոփիչ գոտեմարտ ընձեռվելու հեռանկարին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ