Հունիսի 21-ից սկսվել է ամառային զորակոչը:
Թեեւ 44-օրյա պատերազմից հետո հանրության հոգեբանությունը դեռ որոշակիորեն փոխված է, սակայն զինակոչիկները վճռական են Հայրենիքի առջեւ իրենց պարտքը կատարելու հարցում:
Այսօր ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում զինակոչիկները մեր հետ զրույցում ասում էին, որ տրամադրությունը մարտական է եւ ծառայության մեկնում են հանուն իրենց ընկերների եւ եղբայրների, որպեսզի պատերազմում նրանց թափած արյունը հենց այնպես չչորանա, զոհաբերած կյանքը իզուր չլինի:
Իսկ զորակոչիկների ծնողները իրենց զավակներին ու բոլոր զինվորներին մաղթում են անփորձանք ծառայություն, բարի վերադարձ հարազատ օջախներ եւ խաղաղություն երկրին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ