Լրահոս
Օրվա լրահոսը

ՃՈ ծառայողը վարչական տուգանքները տեղում գանձելու կեղծ պատրվակով ճանապարհային երթևեկության կանոնները խախտած վարորդներից ստացել է տարբեր չափի գումարներ

Հուլիս 02,2021 17:25

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ բացահայտվել են ճանապարհային ոստիկանության ծառայողի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խարդախության դեպքեր։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մայիսի 26-ին ճանապարհային ոստիկանության ծառայողը «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում, շահադիտական, անձնական, այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, հայտնաբերված վարչական իրավախախտումներն արձանագրելու փոխարեն թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար, իբր ընդառաջ գնալով վարորդների խնդրանքին, առավել նվազ տուգանք նախատեսող վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու կամ մի քանի խախտումներից միայն մեկն արձանագրելու, ինչպես և խախտումներն արձանագրելու կեղծ պատրանք ստեղծելու նպատակով թերի լրացված կամ առհասարակ չլրացված արձանագրության և որոշման ձևաթղթերը ներկայացրել է վարորդների ստորագրմանը։

Այնուհետև, վարչական տուգանքները տեղում գանձելու կեղծ պատրվակով, ճանապարհային երթևեկության կանոնները խախտած վարորդներից ստացել է տարբեր չափի գումարներ։

Ներքին անվտանգության վարչությունում նշանակված ծառայողական քննության նյութերն ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն, որտեղ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031