Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Այսպիսի պատկեր չէր կարող ստացվել»․ «Զարթոնքն» այսօր դիմում է ՍԴ

Հուլիս 02,2021 12:38

Հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցած եւ նվազագույն շեմը չհաղթահարած «Զարթոնք» կուսակցությունն այն ուժերից է, որն այսօր դիմելու է ՀՀ սահմանադրական դատարան՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները։

Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Գեւորգ Մկրտչյանը, ընտրությունների վրա ազդեցությունների հիմքերը շղթայական սկզբունքով են դիտարկել։ «Դրանք են՝ Նիկոլ Փաշինյանի կողմից վարչական ռեսուրսի կիրառումը մինչեւ քարոզարշավը եւ դրա ընթացքում, նաեւ սպառնալիքներ հնչեցնելը, ատելության խոսք քարոզելը։ Ընտրությունների ժամանակ տեղի ունեցած որոշակի հանգամանքներ ենք նկատի ունեցել, այդ թվում՝ զինվորների մասնակցության հանգամանքը։ Համացանցում կադրեր տեսանք, որոնցում նրանք արդեն իսկ տեղադրված ծրարներ են գցում արկղը։ Մեր մոտ կասկած են առաջացրել նաեւ որոշ տպագրված կտրոններ, որոնց վրա չկային քաղաքացիների լուսանկարները։ Այսպիսի մի շարք հանգամանքներ»,-նշեց Գեւորգ Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ կուսակցությունը կարծում է, որ այս ամենն ընտրությունների արդյունքների վրա ունեցել է ազդեցություն․ «Մեր գնահատմամբ՝ այսպիսի պատկեր չէր կարող ստացվել։ Չեմ կարող ասել, թե ինչպիսի պատկեր պետք է ենթադրվեր, բայց այսպիսին չէր կարող լինել»։

Հիշեցնենք, որ այսօր ՍԴ դիմելու վերջնաժամկետն է։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031