«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը
Չափազանց մեծ պրոբլեմ է, երբ նույնիսկ վարչապետի մակարդակով է քվեարկության պրոցեսի գնահատականը խառնվում ընտրական պրոցեսի գնահատականի հետ։
Այո՛, կարող է զուտ քվեարկության պրոցեսը ազատ լինել, լավագույն դեպքում՝ արդար էլ, բայց միաժամանակ ամբողջ ընտրական պրոցեսը ո՛չ արդար լինի, ո՛չ էլ ազատ գնահատվի։
Այս առումով վերջին ընտրությունները խայտառակ էին ու դա չի փոխվի նույնիսկ այն պարագայում, երբ նման գրառումների տակ մտնում, հայհոյում են կամ մեկնաբանում, թե «աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասաց խակ է»:
Կարդացեք նաև